Վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածու, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկեց 45, դեմ՝ 56 պատգամավոր:
ՀՀԿ-ի ից ընդամենը մեկ պատգամավոր կողմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանին՝ Շիրակի նախկին մարզպետ, անկուսակցական Ֆելիքս Ցոլակյանը:
ՀՀԿ խմբակցությունից մեկ այլ պատգամավոր՝ Գրիգոր Ավալյանը, բացակա էր: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա հրաժարականի դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին։ «Ծառուկյան» դաշինքը և ՀՅԴ-ն հայտարարել էին, որ սատարելու են «Ելք» խմբակցության թեկնածուին: 105 պատգամավոր ունեցող խորհրդարանում «Ելք», «Ծառուկյան» և ՀՅԴ խմբակցությունները միասին ունեն 47 ձայն (ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանը հայտարարեց չքվեարկելու մասին): Ընտրվելու համար անհրաժեշտ է նվազագույնը 53 ձայն: ՀՀԿ-ն ունի 58 մանդատ: